Հասարակական12:30, 09 Հուլիս 2018
Թուրքիայում աշխատանքից հեռացվել է 18.632 պետական ծառայող
Թուրքական «Sabah» թերթը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափողը լինելու համբավն ունի, հրապարակել է թվային տվյալներ աշխատանքից հեռացված պետական ծառայողների մասին:
Օրենքի ուժ ունեցող վերջին հրամանագրով աշխատանքից ազատվել է 18.632 պետական ծառայող, որոնցից 3077-ը՝ ցամաքային զորքերի հրամանատարությունից, 1126-ը՝ ռազմածովային ուժերից, 1949-ը՝ օդուժից, 1052-ը՝ արդարադատության նախարարությունից, 8998-ը՝ ոստիկանությունից։ Աշխատանքից հեռացվածների մեջ կան նաև ՆԳՆ, ԱԳՆ, ԿԳՆ, Էներգետիկայի, Սպորտի և այլ նախարարությունների աշխատակիցներ։
Նշվել է, որ աշխատանքից հեռացվածներն անդամակցում են կամ կապ ունեն ահաբեկչական կազմակերպության կամ որևէ այլ կազմակերպության և խմբավորման հետ, որոնք Ազգային անվտանգության խորհրդի կողմից համարվել են վտանգավոր։ Աշխատանքից հեռացվածները կզրկվեն իրենց կոչումից և այլևս իրավունք չեն ունենա պետական որևէ պաշտոն զբաղեցնելու։
«Ակօս» շաբաթաթերթի կայքը հայտնում է, որ նույն հրամանագրով աշխատանքից հեռացվել են 199 ակադեմիկոս, փակվել են 12 կազմակերպություն, 1 հեռուստաընկերություն, 3 թերթ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |