Տարածաշրջան05:37, 10 Հուլիս 2018
Թուրքիայի կառավարության նոր կազմը (տեսանյութ)

Հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Դրանից հետո Թուրքիայի նախագահը մասնակցել է նախագահական նստավայրում տեղի ունեցած ժողովին, որի ընթանցքում հրապարակել է նոր կառավարության կազմը։
Մի շարք նախարարություններ միավորվել են, ինչի արդյունքում դրանց թիվը նախկին 26-ի փոխարեն դարձել է 16:
Թուրքիայի կառավորության նոր կազմը՝ ստորև.
Թուրքիայի փոխնախագահ՝
Ֆուաթ Օքթայ
Արտաքին գործերի նախարար՝
Մևլութ Չավուշօղլու (վերանշանակվել է)
Պաշտպանության նախարար՝
Հուլուսի Աքար (նախկինում զինուժի գլխավոր շտաբի պետ)
Ներքին գործերի նախարար՝
Սուլեյման Սոյլու (վերանշանակվել է)
Արդարադատության նախարար՝
Աբդուլհամիթ Գյուլ (վերանշանակվել է)
Գանձապետարանի և ֆինանսների նախարար՝
Բերաթ Ալբայրաք (նախկինում էներգետիկայի և բնական պաշարների նախարար)
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝
Ֆաթիհ Դյոնմեզ
Կրթության նախարար՝
Զիյա Սելչուք
Սպորտի և երիտասարդության նախարար՝
Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլու
Մշակույթի և տուրիզմի նախարար՝
Մեհմեթ Էրսոյ
Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝
Մուստաֆա Վարանք
Գյուղատնտեսության նախարար՝
Բեքիր Փաքդեմիրլի
Առևտրի նախարար՝
Ռուհսար Փեքջան
Կապի նախարար՝
Մեհմեթ Ջահիթ Թուրան
Աշխատանքի, ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար՝
Զեհրա Զումրութ Սելչուք
Քաղաքաշինության և շրջակա միջավայրի հարցերով նախարար՝
Մուրաթ Քուրում
Առողջապահության նախարար՝
Ֆահրեթթին Քոջա
Այսպիսով Թուրքիայում վերացավ վարչապետի ինստիտուտը։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը դարձավ վերջին վարչապետը։
Հավելենք, որ 2017թ. հանրաքվեով սահմանադրական փոփոխություններ էին կատարվել և Թուրքիան անցել էր պետական կառավարման նախագահական համակարգին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |