Տարածաշրջան08:00, 11 Հուլիս 2018
Էրդողան. «Կիպրոսի հիմնախնդիրը մեր ազգային հարցն է»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարած այցից հետո անմիջապես մեկնել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։
Այնտեղ Էրդողանը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջըի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Էրդողան-Աքընջը հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել։ Թուրքիայի նախագահի խոսքերով` քննարկվել են մի շարք օրակարգային թեմաներ, այդ թվում նաև Կիպրոսի հիմնախնդիրը։
«Մենք միշտ կանգնել ենք Կիպրոսի թուրքերի կողքին և այդպես էլ շարունակելու ենք։ Կիպրոսը մեր ազգային հարցն է։ Մեր նպատակն է արդար և մնայուն լուծում գտնել Կիպրոսի հիմնախնդրում»,-ասել է Էրդողանը։
Վերջինս նշել է, որ Թուրքիան 50 տարի ջանքեր է գործադրում խնդրի կարգավորման համար, սակայն մինչև օրս դրական որևէ արդյունք չի արձանագրվել։ Նա նկատել է տվել, որ 1 տարի առաջ Կիպրոսի հիմնախնդրով հրավիրված կոնֆերանսը նույնպես որևէ արդյունք չի տվել։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ հիմնախնդրի չլուծման հիմնական պատճառներից մեկն այն է, որ «Կիպրոսի հունական հատվածում ապրող հույները համարում են, որ կղզու հիմնական տերերն իրենք են»։
Տեղեկացնենք, որ Էրդողանը նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցերը կատարել է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |