Հասարակական07:18, 11 Հուլիս 2018
Թուրք հայտնի սկանդալային շոումենը բերման է ենթարկվել
Հուլիսի 11-ին Ստամբուլի ոստիկանությունը գործողություն է իրականացրել Թուրքիայում հասարակության լայն շերտերին «Ադնան Հոջա» անունով հայտնի շոումեն, հրապարակախոս Ադնան Օքթարի և իր հետևորդների դեմ:
Օքթարի հետ միասին բերման է ենթարկվել 235 անձ: Նրանք մեղադրվում են հանցավոր կազմակերպություն հիմնելու, մանկահասակ երեխաների նկատմամբ սեռական բռնություն կիրառելու, լրտեսություն, փողերի լվացում, ինչպես նաև մարդկանց շանտաժ անելու մեջ։
Ոստիկանությունը նաև գործողություն է իրականացրել թուրքական «A9 TV» հեռուստաընկերությունում, որի եթերով Օքթարը հաղորդումներ էր վարում։
Օքթարը Թուրքիայում հայտնի է աղմկահարույց «Զրույց» (Sohbet) անվամբ հաղորդմամբ, որը թուրք իսլամական պահպանողականների կողմից հաճախ ենթարկվում է սուր քննադատության։ Պատճառը այն է, որ այդ հաղորդմանը մասնակցում են բաց հագուստով, երբեմն կիսամերկ կանայք, որոնք հասարակության մեջ անվանվում են «փիսոներ»:
Դրանից զատ թուրք շոումենի տանը հայտնաբերվել են զենք ու զինամթերք, իսկ ավտոտնակում՝ զրահապատ մեքենա։
Տեղեկացնենք, որ Օքթարը Թուրքիայում հայտնի է, որպես Դարվինի տեսության «թշնամի»։ Նա նույնիսկ 1990թ. ստեղծեց կազմակերպություն, որը գիտական հարթակում պայքար էր մղում Դարվինի տեսության դեմ։
Նա մոտ 300 գրքի հեղինակ է, որոնց ամենահայտնիներից է «էվոլյուցիայի տեսության տապալումը»։ Նա ունի նաև մի շարք գրքեր , հոդվածներ մասոնականության, հուդայականության մասին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |