Գիտակրթական08:21, 11 Հուլիս 2018
Կրթությունն անավարտ թողած ուսանողների թվով Թուրքիան ԵՄ-ում առաջին տեղում է

Մամուլի վերլուծությամբ զբաղվող «Ajans Pres» գործակալությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել Թուրքիայի կրթության ոլորտի վերաբերյալ։
Մամուլի հրապարակումների հիման վրա կազմված զեկույցի համաձայն՝ Թուրքիայում կրթությունը կիսատ թողած ուսանողների թիվը անհամեմատ ավելի մեծ է, քան Եվրոպական միության (ԵՄ) երկրներում։ Այսպես, Թուրքիայի 18-24 տարեկան բնակչության շուրջ 34․3 տոկոսը նախքան կրթության ավարտը դադարում է հաճախել ուսումնական հաստատություն։ ԵՄ երկրներում այդ ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է։
Ուսումը կիսատ թողած երիտասարդների թվով առաջատար Թուրքիային այս ցանկում հաջորդում է Իսլանդիան՝ 19․9 տոկոս ցուցանիշով։ Երրորդ տեղում Մալթան է (19.6 տոկոս)։
Լավագույն ցուցանիշները գրանցվել են Խորվաթիայում (2․8 տոկոս), Շվեյցարիայում (4․8 տոկոս) և Լիտվայում (4․8 տոկոս)։ ԵՄ երկրների համար կրթությունն անավարտ թողած ուսանողների միջինացված թիվը 10․6 տոկոսն է։
Մյուս կողմից, Թուրքիայի ներսում ուսանողներն ամենից հաճախ ուսումը կիսատ են թողնում հարավարևելյան Անատոլիայում (51․6 տոկոս), իսկ Սև ծովի արևելյան տարածաշրջանում այդ ցուցանիշն ամենացածրն է։ Արձանագրվել է նաև, որ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ են անավարտ թողնում կրթությունը, քան արական սեռի ներկայացուցիչները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Գիրքը տպագրվել է Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադարմի հովանավորությամբ։

Դասընթացը անցկացվում է Ադրբեջանի դեսպանատանն առընթեր գործող «Ադրբեջանի մշակութային կենտրոնի» մեկնարկած ծրագրի շրջանակներում։

Գամբիայի զինված ուժերի անձնակազմը թուրքերենի դասեր է անցնում, որպեսզի կրթությունը շարունակի Թուրքիայում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |