Ռազմական11:02, 11 Հուլիս 2018
Չավուշօղլու. «S-400-ների առաջին մարտկոցները մեզ կմատակարարվեն 2019-ի վերջին»

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Բրյուսել մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում խոսել է ռուսական հակաօդային պաշտպանության «S-400» զենիթահրթիռային համակարգերի մասին։
Թուրքիան և Ռուսաստանն արդեն պայմանագիր են ստորագրել այդ համակարգերի գնման վերաբերյալ։
Չավուշօղլուն պնդել է, որ թեև առկա է ՆԱՏՕ-ի մի շարք անդամ երկրների դժգոհությունը, բայց Թուրքիան գնելու է այդ համակարգերը Ռուսաստանից։ Թուրքիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունի։
«Մենք ունեիք այդ համակարգերի կարիքը։ Նմանատիպ համակարգեր մենք չկարողացանք ձեռք բերել մեր դաշնակիցներից։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի հետ պայմանավորվածության եկանք։ Ամենալավ առաջարկը մեզ արեց Ռուսաստանը, S-400-ների առաջին մարտկոցները մեզ կմտակարարվեն 2019-ի տարեվերջին»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք S-400-ների առքը նշանակում է, որ Թուրքիան կհեռանա ՆԱՏՕ-ից, թուրք նախարարն ասել է.
«Իհարկե ոչ, Թուրքիան ՆԱՏՕ-ից չի հեռանում։ Եթե ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներն ընդհառաջ գնային մեր կարիքներին, մենք նրանցից կգնեինք այդպիսի համակարգեր և առաջնահերթությունը հենց նրանց կտայինք»,-եզրափակել է Չավուշօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |