Քաղաքական16:39, 12 Հուլիս 2018
Թուրքիայի նախկին վարչապետը՝ խորհրդարանի նախագահ
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընտրվել է ազգային ժողովի նախագահ։
Հուլիսի 12-ին խորհրդարանում կազմակերպված փակ քվեարկության 3-րդ փուլում նախկին վարչապետ Յըլդըրըմը՝ ստանալով պատգամավորներից 335-ի ձայնը, ընտրվել է մեջլիսի նախագահ: Քվեարկությանը մասնակցել է 584 պատգամավոր:
Խորհրդարանում ներկայացված 5 կուսակցություններից 4-ը թեկնածու էին առաջադրել: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության թեկնածուն Բինալի Յըլդըրըմն էր, որն էլ ընտրվեց այդ պաշտոնում։ Ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն է եղել Էրդողան Թոփրաքը, որը ստացել է 135 քվե։ Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն» (ԺԴԿ-HDP) առաջադրել էր Մերալ Դանըշ Բեշթաշի թեկնածությունը: Նա ստացել է 63 ձայն: Իսկ ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության թեկնածու Հայրեթթին Նուհօղլուն ստացել է 40 ձայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |