Տարածաշրջան08:21, 16 Հուլիս 2018
Թուրք դեսպան.«Իրանի հետ PKK դեմ օպեարացիա սկսելու հարցը համակարգված չէ»

Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռըզա Հաքան Թեքինը լրագրողների հետ զրույցում խոսել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ պայքարում թուրք-իրանական հնարավոր համագործակցության մասին:
Մասնավորապես դեսպանն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Թուրքիան և Իրանը համատեղ կարող են ռազմական գործողություններ սկսել PKK-ի դեմ։
PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Թուրքական զինուժը PKK-դեմ գործողություններ է իրականացնում ոչ միայն իր տարածքում, այլև՝ Իրաքում, որտեղ գտնվում է քուրդ զինյալների գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը։
Իսկ PKK-ի թևերից մեկը՝ PJAK-ը, գործունեություն է ծավալում Իրանում։ Իրանի իշխանությունները հաճախակի են վերջինիս դեմ ռազմական գործողություններ իրականացնում։
«Այժմ մենք չենք կարող ասել, թե Իրանի հետ համակարգել ենք քուրդ զինյալների դեմ Իրաքում գործողություն սկսելու հարցը։ Սակայն այս հարցում համագործակցության հնարավորություններ կան։ Մասնավորապես մենք պատրաստ ենք Իրանի և Իրաքի հետ օպերացիա սկսել մեր սահմանամերձ շրջաններում»,-ասել է Թեքինը։
Թուրք դեսպանը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում Թեհրանում Սիրիայի հարցով տեղի կունենա գագաթնաժողով, որին կմասնակցեն Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |