Տարածաշրջան06:56, 17 Հուլիս 2018
Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոմբասի հարցերում

Ուկրաինայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Յունեթ Ջան Թեզելը հայտարարել է, որ պաշտոնական Անկարան չի փոխի իր դիրքորոշումը Ղրիմի և Դոմբասի հարցերում։ Ըստ նրա՝ Թուրքիայի նոր կառավարությունը չի պատրաստվում որևէ փոփոխությունների գնալ այդ կարևոր խնդիրներում։
Թուրքիան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»։ Անկարան բազմիցս նաև քննադատել է Դոմբասի այն խմբավորումների գործողությունները, որոնք վայելում են Ռուսաստանի աջակցությունը։
«Բոլորին է հայտնի Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի և Դոմբասի հարցում։ Մեր դիրքորոշումը չի փոխվել։ Այդ քաղաքականությունն անկեղծ է և այն չի փոխվի, քանի որ բխում է թե Թուրքիային, թե Ուկրաինայի և թե ամբողջ տարածաշրջանի շահերից»,- շեշտել է դեսպանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |