Իրավական12:25, 17 Հուլիս 2018
Թուրքիայում շարունակվում են քրդամետ կուսակցության պատգամավորների դեմ դատական հետապնդումները

Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո ևս շարունակվում են քրեական հետապնդումները քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների նկատմամբ:
Այս անգամ էլ Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԺԴԿ-ական պատգամավորներ Մուսա Ֆարիսօղուլլարի և Ռեմզիյե Թոսունի նկատմամբ: Պատճառն այն է, որ պատգամավորներն օրեր առաջ մասնակցել են թուրքական անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալներից մեկի հուղարկավորությանը:
Հաղորդվում է, որ սպանված ՔԲԿ-ականը եղել է կառույցի Սևծովյան տարածաշրջանի պատասխանատու Մեհմեթ Յաքըշըրը, ով հայտնի է եղել Զեյնել կեղծանվամբ:
Քուրդ պատգամավորներին «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» մեղադրանք է առաջադրվել:
Նշենք, որ 2016թ. Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնությամբ պատգամավորների անձեռնմխելիության մասին սահմանադրության համապատասխան հոդվածում փոփոխություններ կատարվեցին: Այնուհետև բազմաթիվ պատգամավորների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին: Հարուցված քրեական գործերով անձեռնմխելությունից զրկվեցին, ապա նաև ձերբակալվեցին քրդամետ կուսակցության մի շարք պատգամավորներ: Այս պահին դեռևս շարունակվում են կալանավորված մնալ ԺԴԿ-ի նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը, Ֆիգեն Յուքսեքդաղը և մոտ մեկ տասնյակ ԺԴԿ-ական նախկին պատգամավորներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |