Ռազմական07:58, 18 Հուլիս 2018
«Patriot» ՀՕՊ համակարգերը Թուրքիայի համար այլընտրանք չեն «S-400»-ներին

Թուրքիան ամերիկյան զենիթահրթիռային «Patriot» ՀՕՊ համակարգերը չի դիտարկում որպես այլըտրանք ռուսական զենիթահրթիռային «S-400» ՀՕՊ համակարգերին։
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) Ստամբուլի պատգամավոր Բերաթ Չոքարը։
Օրերս լուրեր շրջանառվեցին, թե Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել «Patriot»-ների գնման շուրջ։
Ինչպես գիտենք, Թուրքիան Ռուսաստանի հետ արդեն պայմանագիր է ստորագրել «S-400»-ների մատակարարման վերաբերյալ։ Եվ այս առումով հարց է առաջացել, թե արդյոք սա նշանակում է, որ Թուրքիան հրաժարվում է ռուսական ՀՕՊ համակարգերից։
«Եթե պայմանները բարենպաստ լինեն, ապա Թուրքիան բացի S-400-ներից կարող է մտածել նաև Patriot-ների մասին։ Վերջինս լիովին ուրիշ նախագիծ է։ Մենք դա բացահայտ ասացինք։ Մենք Patriot-ներն այլընտրանք չենք դիտարկում S-400-ներին»,-ասել է պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |