Քաղաքական10:02, 19 Հուլիս 2018
Արտակարգ դրության վերացման առիթով թուրք պատգամավորը սափրել է մորուքը (լուսանկարներ)

Թուրքիայում հուլիսի 19-ից սկսած, տեղական ժամանակով 01։00-ից, դադարեցվել է շուրջ 2 տարի տևած արտակարգ դրությունը։ Արտակարգ դրությունը սահմանվել էր 2016թ ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր հետո՝ հուլիսի 21-ին։ Այնուհետև այն երկարաձգվել էր 7 անգամ։
Հուլիսի 24-ին Թուրքիայում կայացած արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունները խոստացել էին վերացնել արտակարգ դրությունը։
Վերջինիս վերացման կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺԴԿ- CHP) Մերսինի պատգամավոր Այթուղ Աթըջըն սափրել է իր մորուքը։ Նա մորուք էր պահել, որպեսզի իր բողոքը արտահայտի Թուրքիայում սահմանված արտակարգ դրության վերաբերյալ։
Աթըջըն մորուքը պահում էր արտակարգ դրության սահմանումից ի վեր։
Ընդ որում պատգամավորը իր երկար մորուքը սափրել է լրագրողների առջև՝ Թուրքիայի խորհրդարանի գեղեցկության սրահներից մեկում։
Աթըջըն լրագրողների հետ զրույցում ասել է.
«2 տարին դժվար և երկար անցավ։ Մերսինի նման տեղում մորուք պահելը ինձ շատ հոգնեցրեց, սակայն ես աշխատում էի խոստումս պահել։ Իմ իրականացրած ակցիան խաղաղ էր և ոչ մեկին վնաս չտվեց»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ պրոֆեսորի՝ Ահմեդ ալ-Շարայի կողմից ձևավորված նոր կառավարությունում կան Թուրքիայի քաղաքացիներ, ինչն ավելի է մեծացրել Թուրքիայի ազդեցությունը։

Փաստաթղթերը ստորագրվել են թուրքական «ESTA» և իստալական «Micoperi» ընկերությունների հետ:

Կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահը դժգոհել է Սիրիայում գործող որոշ ուժերի վարքագծից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |