Տարածաշրջան07:26, 19 Հուլիս 2018
ԱՄՆ-ի սենատորները Թուրքիային կոչ են անում ազատել կալանավորված հոգևորականին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովը քննադատել է Թուրքիայի դատաիրավական համակարգը, քանի որ երկարաձգվել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
Նա մեղադրվում է լրտեսության, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապեր ունենալու մեջ։ Նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։
Հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ռոջեր Վիքերը վերոնշյալ որոշումը որակել է «դաժանություն» և Թուրքիային կոչ արել անհապաղ ազատ արձակել ամերիկացի հոգևորականին։
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթն էլ ասել է.
«Վերջին 18 ամսվա ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավորություն ուներ վերջ դնել այս անարդարությանը, սակայն նա դա չարեց։ Էրդողանը վշտացրեց Բրանսոնին և նրա ընտանիքին։ Հոգևորական Բրանսոնը պետք է անհապաղ ազատ արձակվի»։
Թեմային արձագանքել է նաև դեմոկրատ պատգամավոր Էլսի Հասթինգսը և սենատոր Բեն Քարդինը, վերջիններս նույնպես մտահոգված են ամերիկացի հոգևորականի կարգավիճակով։
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել Բրանսոնի դատավարության 3-րդ նիստը։ Նիստին ներկա էր գտնվել նաև հոգևոր մի սպասավոր, ով պնդել էր, որ ամերիկացի հոգևորականն իրոք համակրել է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK)։ Նա նույնիսկ պնդել է, թե Բրանսոնի տանը եղել է Քուրդիստանի քարտեզը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |