Ռազմական12:31, 19 Հուլիս 2018
Թուրքիան 1.5 մլրդ դոլար եկամուտ է ստացել «T-129 Atak» ուղղաթիռների վաճառքից

Թուրքիայի արտահանման ծավալների վրա զգալի ազդեցություն է ունեցել թուրք-պակիստանյան պայմանագիրը՝ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռների վաճառքի շուրջ։
Այս համաձայնագրի կնքմամբ ի կատար ածվեց մեկանգամյա արտահանման տեսանկյունից Թուրքիայի պատմության ամենախոշոր ռազմարդյունաբերական գործարքը:
Ըստ պայմանագրի՝ Թուրքիան 30 միավոր «T-129 Atak» ուղղաթիռներ է վաճառելու Պակիստանին։ Գործարքի արժեքը կազմել է 1.5մլրդ դոլար։
Գործարքը Թուրքիայի 2017թ. արտահանման ծավալների մեկ տոկոսն է կազմել։ 2017-ին Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալը 157մլրդ դոլար էր կազմել։
Համաձայնագրով Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերական ընկերությունը, որի հետ էր կնքվել պայմանագիրը, բացի վաճառքից ապահովելու է նաև բեռնափոխադրումների, պահեստամասերի մատակարարումը և տեխնիկական անձնակազմի վերապատրաստման կուրսերի անցկացումը:
Հիշեցնենք, որ «T-129 Atak» հարվածային ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի զինված ուժերի պատվերով, թուրքական և իտալական ռազմարդյունաբերական ընկերությունների համատեղ ջանքերով՝ հիմք ունենալով իտալական Agusta A129 ուղղաթիռների մոդելը:
«T-129 Atak» ուղղաթիռների վրա դրված է ժամանակակից համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ հայտնաբերել թիրախը և ոչնչացնել։ Կարող են օդում մնալ 2.5 ժամ, անցնել 270կմ տարածք։ «T-129 Atak»-ը հնարավորություն ունի թռչել չափազանց ցածր բարձրության վրա և իրականացնել բարդ խուսանավումներ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |