Հասարակական07:08, 20 Հուլիս 2018
Թուրք գործարարը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել իր աղջկան
Հունիսի 19-ին Թուրքիայում տեղի է ունեցել «MTV», «Eurosport» հեռուստաընկերությունների Թուրքիայի ներկայացուցչությունների ղեկավար Ֆաթիհ Օֆլազ դատի վերջին նիստը։ Նա մեղադրվում է սեփական դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրելու մեջ։ Մեղադրյալը ներկա չի եղել դատական վերջին նիստին։ Փախել է Իսպանիա։
Մեղադրյալի դեմ վկայություն է տվել անձամբ տուժածը՝ դուստրը։
Նա դատարանին պատմել է.
«Հայրս միշտ բռնակալ է եղել։ 7.5-ից մինչև 15 տարեկան շարունակաբար ենթարկվել եմ սեռական բռնության։ Տարիներ շարունակ չեմ խոսել դրա մասին։ Այդ ժամանակվանից քունս խանգարվել է։ Միշտ սարսափով էի քնում»։
Թուրքական աղբյուրը հաղորդում է, որ նախորդ դատական լսումների ժամանակ պարզվել է, որ հայրը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Այդ մասին պատմել է մեղադրյալի հոգեթերապևտ։ Վերջինիս խոսքերով՝ նա կուրսերի ժամանակ անձամբ իրեն պատմել է, որ սեռական բռնություն է գործադրել սեփական աղջկա նկատմամբ։
Դատարանը հաշվի առնելով ներկայացված բոլոր ապացույցները, Օֆլազին ճանաչել է մեղավոր և դատապարտել 18 տարի 9 ամիս ազատազրկության։
Նախորդ նիստերին ներկա գտնված Օֆլազը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«TV100»-ի եթերում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարարն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։
Հոդվածում նշվում է, որ «Gökçe» և «Gözde» հարվածային ԱԹՍ-ները կարող են ունենալ «Bayraktar»-ի նման հաջողություն։
մայիսի 12-ին Ստամբուլում Թուրքիայի նախագահական կորտեժի ուղղությամբ վիրավորանքներ էին հնչեցվել:
Թուրքիայի «Asal» հետազոտական ընկերությունը տարեվերջին ընդառաջ սոցհարցման միջոցով փորձել է պարզել երկրում ամենամեծ խնդիրը:
Ըստ Թուրքիայի էներգետիկայի նախարարի՝ Թուրքիան Սիրիային կմատակարարի էլեկտրաէներգիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |