Քաղաքական11:59, 20 Հուլիս 2018
Թուրքիան և Հոլանդիան փորձում են կարգավորել լարված հարաբերությունները
Թուրքիան և Հոլանդիան որոշել են կարգավորել երկկողմ լարված հարաբերությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Վերջինիս խոսքերով՝ նման պայմանավորվածություն ձեռք է բերվել ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի շրջանակներում։ Չավուշօղլուն հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարար Սթեֆ Բլոքի հետ։ Ըստ Չավուշօղլուի՝ իր հոլանդացի գործընկերը նամակ է փոխանցել, որտեղ պատրաստակամություն է հայտնել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։
Որոշ ժամանակ անց երկու արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել, որի ընթացքում կողմերը վերահաստատել են հարաբերությունները կարգավորելու իրենց ցանկությունը:
Որոշում է կայացվել առաջիկայում հանդիպում կազմակերպել և հանդես գալ համատեղ հայտարարությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կարճ ժամանակում նշանակել դեսպաններին, որոնք հետ էին կանչվել։
Հիշեցնենք, որ 2017-ի մարտի սկզբին Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ հանդիպման նպատակով այդ երկիր էին մեկնել թուրք նախարարների Մևլութ Չավուշօղլուն և Ֆաթմա Քայան: Սակայն նրանց թույլ չէր տրվել անգամ վայրէջք կատարել երկրի տարածքում: Նախարարների այցի նպատակն էր ապրիլին Թուրքիայում անցկացված սահմանադրական հանրաքվեից առաջ հանդիպել Հոլանդիայում բնակվող թուրք ընտրողների հետ: Ավելի ուշ ցամաքային ճանապարհով Հոլանդիա մուտք գործած Քայան արտաքսվել էր երկրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |