Միջազգային12:48, 23 Հուլիս 2018
Գերմանիան գրեթե լիովին դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Գերմանիայի նորընտիր կառավարությունը 2018թ․ մարտից հետո մեծ չափով կասեցրել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային գերմանական զենք-զինամթեքի վաճառքը։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ մարտի 14-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ստացված զինամթերքի առք ու վաճառքի առաջարկների հիմնական մասը դրական պատասխան չի ստացել։
Նշված ժամանակահատվածում դաշնային կառավարությունը հաստատել է Թուրքիայից ստացված միայն 5 առաջարկ, որոնց շրջանակներում այդ երկրին վաճառված գերմանական զենք ու զինամթերքի ընդհանուր արժողությունը կազմել է ընդամենը 418․279 եվրո։
Համեմատության համար նշենք, որ 2018թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը հավանություն էր տրվել 34 գործարքի, որի շրջանակներում Թուրքիային վաճառվել էր 9մլն 700․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք-զինամթերք։
Ավելի վաղ (2017թ․) Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվել էր զենք ու զինամթերքի առք ու վաճառքի 138 պայմանագիր, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է 34մլն 200․000 եվրո։ Իսկ 2016թ․ Թուրքային վաճառված գերմանական զենքի ընդհանուր արժեքը կազմել էր 83մլն 900․000 եվրո։
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆան Լիբիխը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պետք է ընդհանրապես դադարեցնի Թուրքիային որևէ տեսակի զենքի ու զինամթերքի վաճառքը։ Նա միաժամանակ քննադատել է նախորդող տարիների ընթացքում Թուրքիային այդքան մեծ քանակությամբ զենքի վաճառքը։ Պատգամավորն ընդգծել է, որ զենքի վաճառքի դադարեցումը ներկայումս կարևոր է հատկապես այն պատճառով, որ Էրդողանն այժմ արդեն անսահմանափակ լիազորություններ ունի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Ռուսաստանի կողմից փականի փակումն ազդել է գազի գների վրա: Եվրոպայում գազի գները հասել են պատմական բարձր մակարդակի»։
Նախաձեռնությունն իրականացվում է Եվրամիության և «Առողջապահության համաշխարհային կազմակերպության» կողմից։
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |