Քաղաքական08:57, 26 Հուլիս 2018
Գերմանիայում աճել է Թուրքիայում արգելված կառույցների համակիրների թիվը
Գերմանիայի ներքին գործերի նախարարությանը կից Սահմանադրության պաշտպանություն կազմակերպությունը զեկույց է հրապարակել, ըստ որի Գերմանիայում ավելացել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) կողմնակիցները։
Եթե 2016 թ. Գերմանիայում PKK-ի կողմնակիցների թիվը հասնում էր 14.000-ի, ապա 2017թ. այդ թիվը հասել է 14.500-ի։
Ընդ որում զեկուցում PKK-ն ներկայացվում է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ըստ տեղեկությունների՝ 2017թ. PKK-ն Գերմանիիայում հավաքագրել է 14մլն եվրո, իսկ Եվրոպայում՝ 25մլն եվրո։ Նշվում է, որ PKK-ի գործունեությունը Գերմանիայում և ընդհանրապես Եվրոպայում վերահսկվում է կուսակցության հրամանատարների կողմից, ովքեր դեռևս Հյուսիսային Իրաքում են։
Հավելվում է, որ PKK-ի երիտասարդ կողմնակիցները բավական ակտիվորեն Գերմանիայում զբաղվում են կուսակցության քարոզչության տարածմամբ։
Վերոնշյալ զեկուցում նշվել է նաև, որ Գերմանիայում կա 650 մարդ, ովքեր համարվում են Թուրքիայի կոմունիստական, ձախ ծայրահեղական «Ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի» (DHKP-C) կողմնակիցներ։ Այս կազմակերպության գործունեությունը Թուրքիայում նույնպես արգելված է։
Գերմանիայում ևս 600 հոգի էլ համարվում է Թուրքիայի «Կոմունիստական և մարքսիստական կուսակցության» համակիր։ Վերջինիս գործունեությունը կրկին արգելված է Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |