Տարածաշրջան11:54, 26 Հուլիս 2018
Դիարբեքիրում պարետային ժամ է հայտարարվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգում տեղի ուժայինները պատրաստվում են նոր ռազմական գործողություններ սկսել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ։ ՔԲԿ-ը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Ռազմագործողության ժամանակ նախատեսվում է ոչնչացնել քուրդ զինյալների թաքստոցները և զինանոցները։
Ըստ Դիարբեքիրի նահանգապետարանի հայտարարության՝ այդ նպատակով պարետային ժամ է հայտարարվել տեղի Քուլփ շրջանի Շեյհսալիհ, Նեդրեհուս, Մեզրասոր, Սիմեթոք, Դալիդերի, Աքչանա և Դերիք գյուղերում և բնակավայրերում։
Պարետային ժամը վերոնշյալ վայրերում ուժի մեջ է մտել նախօրեին՝ Թուրքիայի ժամանակով ժամ 11։00ից։
Այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանը հավելյալ նոր ծանուցում կանի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |