Քաղաքական09:59, 27 Հուլիս 2018
ԱՄՆ-ի սենատը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոց սահմանող որոշման նախագիծ է ընդունվել
ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովը ընդունել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանող որոշման նախագիծ։ Այդ նախագծով սահմանափակումներ են նախատեսվում Թուրքիայի նկատմամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկ ստանալու հարցում։
Որոշման նախագծի ներկայացման պատճառը՝ Թուրքիայում մարդու իրավունքի և կրոնի ազատության բնագավառներում թույլ տրված խախտումներն են։
Աղբյուրը ընդգծում է, որ մինչ որոշման նախագծի ընդունումը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը՝ Թուրքիային սպառնացել էին պատժամիջոցներով։ Վերջիններս ասել էին, որ, եթե Թուրքիան ազատ չարձակի կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ապա Վաշինգտոնը կդիմի պատժամիջոցների։
Վերոնշյալ նախագիծը ներկայացվել է ամերիկացի հանրապետական և դեմոկրատ մի շարք սենատորների կողմից։ Այդ սենատորների թվում է նաև ԱՄՆ-ի սենատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը, ինչպես նաև Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը։ Աղբյուրի ընդգծմամբ՝ վերջինս աչքի է ընկնում հայամետ դիրքորոշմամբ՝ մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում։
Թեմայի շուրջ Քորքերը ասել է.
«Երբեք չէինք ցանկանա նման նախագիծ ներկայացնել, բայց մենք զգուշացրել էինք, որ, եթե Թուրքիայի կառավարությունը չդադարեցնի ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ իրականացվող անօրինական ձերաբակալությունները, ապա դրանք անհետևանք չեն մնա»։
Քորքերի խոսքերով՝ իրենց չի բավարարում Թուրքիայի դատարանի որոշումը, որով Բրանսոնի նկատմամբ բանտային կալանքի փոխարեն, սահմանվեց տնային կալանք։ Ըստ նրա՝ ամերիկացի հոգևորականը պետք է ազատ արձակվի։
Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հովիվ է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում՝ մասնավորապես Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լտեսության մեղադրանքով:
Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |