Տարածաշրջան08:47, 30 Հուլիս 2018
Էրդողանը ԱՄՆ-ին սպառնում է արբիտրաժային դատարանով

Յոհանեսբուրգում կայացած «BRICS»-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զրուցել է լրագրողների հետ։ Զրույցի ընթացքում Թուրքիայի նախագահն անդրադարձել է ամերիկյան F-35 նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակին։
Վերջին օրերին ԱՄՆ-ի կոնգրեսի որոշմամբ, ժամանակավորապես սառեցվել էր այդ ինքնաթիռների մատակարարման գործընթացը Թուրքիային։ Նման քայլի պատճառներից մեկը այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին։ Մյուս պատճառն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից պատրաստվում է ձեռք բերել «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։
Էրդողանը թեմայի վերաբերյալ մասնավորապես ասել է.
«Այժմ մեզ ինչ-որ տեղից նորից սկսել են սպառնալ։ Ասում են, թե F35-երը կարող են չտրամադրել մեզ։
Մենք նրանց ասացինք, որ գոյություն ունի միջազգային արբիտրաժային դատարան: Եթե չտան, մենք կդիմենք միջազգային դատարան: Եթե բանը հասնի դրան, այդ դեպքում էլ մենք այլընտրանք ունենք:
Գալով S-400-ների թեմային՝ պետք է (ԱՄՆ-ին-խմբ.) ասեմ հետևյալը՝ «Դուք միշտ շեշտում եք S-400-ների թեման: Պետք է հիշեցնեմ, որ մենք ձեզանից բազմիցս զենք ենք ուզել, բայց դուք չեք տվել»:
Չնայած դրան՝ մենք միշտ բարի կամք ենք դրսևորել, այդ թվում՝ Ինջիրլիքի հարցում: Սակայն նրանք մեր դրսևորած բարի կամքին համարժեք պատասխան չեն տվել:
Չպետք է մոռանալ, որ արդեն ապրում ենք մի աշխարհում, որտեղ միշտ կա այլընտրանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։

Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |