Տարածաշրջան06:26, 30 Հուլիս 2018
Էրդողանը շարունակում է նվազեցնել զինվորականների ազդեցությունը Թուրքիայում

Օգոստոսի 2-ին Թուրքիայում կայանալու է Բարձրագույն զինվորական խորհրդի (YAŞ) նիստը։ Այն կայանալու է նախագահական նստավայրում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ։
Քաղաքացիական անձանցից նիստին մասնակցելու են Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, կրթության նախարար Զիյա Սելչուքը, ինչպես նաև գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Հետաքրքրականը այն է, որ անգամ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը նիստին մասնակցելու որպես քաղաքացիական։
Պատմության ընթացքում առաջին անգամ YAŞ-ի նիստին քաղաքացիական անձանց թիվը գերազանցելու է զինվորականների թվին։
Սպասվում է, որ նիստի ընթացքում զինվորականների շրջանում մի շարք նոր նշանակումներ կարվեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |