Տարածաշրջան05:37, 30 Հուլիս 2018
Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 4 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա։ Նախատեսվում է, որ այցը կայանալու է սեպտեմբերի վերջին։ Տեղեկությունը հաղորդվում է` հիմնվելով Թուրքիայի և Գերմանիայի կառավարություններին մոտ կանգնած աղբյուրներին։
Աղբյուրը շեշտում է, որ Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ Էրդողանի ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հանդիպում էր կայացել։ Հանդիպման ժամանակ Էրդողանը ցանկություն էր հայտնել այց կատարել Գերմանիա։
Հիշեցվում է, որ թուրք-գերմանական հարաբերությունները կարգավորվեցին այն բանից հետո, երբ Թուրքիայում ազատ արձակվեցին մի շարք Գերմանիայի քաղաքացիներ։
Գերմանիայի կալանավորված քաղաքացիներից էին ծագումով թուրք լրագրող Դենիզ Յուջելը, ինչպես նաև իրավապաշտպան Պետեր Շթոյդները։ Նշյալ մարդիկ թուրքական դատարանի կողմից մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |