Տարածաշրջան12:46, 30 Հուլիս 2018
Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելու

Այսօր՝ հուլիսի 10-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ (MGK) է հրավիրել։
Նիստին մասնակցելու են փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլը, ինչպես նաև Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքը։
Թուրքական աղբյուրը որպես ուշագրավ փաստ առանձնացնում է այն, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, ով նախկինում զբաղեցնում էր գլխավոր շտաբի պետի պաշտոնը ու նիստերին մասնակցում էր զինվորական հագուստով, այսօր կլինի քաղաքացիական հագուստով։
Նիստի օրակարգում լինելու են թուրք-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցեր` մասնավորապես Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի շուրջ ստեղծված իրավիճակը։
Սպասվում է, որ կքննարկվի նաև Սիրիայում տիրող իրավիճակը։ Նիստի ժամանակ Էրդողանը որոշ մանրամասներ է հաղորդելու նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ։ Երկու նախագահները հանդիպել էին BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում՝ Յոհանեսբուրգում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |