Տարածաշրջան08:22, 31 Հուլիս 2018
Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանումը՝ Մոնղոլիայում թուրք գործչի առևանգման մասին լուրերի վերաբերյալ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը հերքել է նախօրեին մամուլում տարածված այն լուրերը, թե թուրքական հատուկ ծառայությունները Մոնղոլիայում փորձել են գյուլենական համայնքի ներկայացուցիչներից մեկին առևանգել:
Հուլիսի 30-ին թուրքական և միջազգային մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ թուրքական հետախուզությունը փորձել էր Մոնղոլիայից առևանգել ծագումով թուրք, «Empaty» դպրոցների տնօրեն Վեյսել Աքչային։ Թուրքական կողմի պնդմամբ՝ Աքչայի գլխավորած կրթական հատատությունները գտնվում են Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող FETÖ (Գյուլենական համայնք) կառույցի վերահսկողության ներքո։
«FETÖ-ն, Մոնղոլիայում լայն ներկայություն ունեցող և Մոնղոլիայի ազգային անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կառույց է։ Այդ հարցում մոնղոլացի պաշտոնյաների հետ մենք միշտ կիսվել ենք մեր մտահոգություններով և սպասելիքներով։ Մեր ակնկալիքն է, որ գյուլենական համայնքը կանգնի արդարության առջև և պատասխան տա։ Սակայն Մոնղոլիայում գյուլենական համայնքի դեմ իրականացվելիք քայլերը Մոնղոլիայի կառավարության իրավասությունն է։ Թուրքիան չի միջամտի այլ երկրների ներքին անվտանգությանը վերաբերող հարցերին։ Այդ իսկ պատճառով մեզ մտահոգում է այն, որ ուրբաթ օրը Մոնղոլիայում տեղի ունեցած զարգացումները ներկայացվեցին որպես առևանգման փորձ: Այդ պնդումները իրականությանը չեն համապատասխանում և մենք չենք ընդունում դրանք»- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Աքսոյն ավելացրել է, որ Թուրքիայում Մոնղոլիայի դեսպանը հրավիրվել է արտգործնախարարություն և նրան փոխանցվել է հարցի վերաբերյալ թուրքական կողմի դժգոհությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |