Տարածաշրջան06:28, 01 Օգոստոս 2018
Էրդողանի խոսնակը՝ F-35-երի մասին. «Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին։
Ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ 100 նման ինքնաթիռ պետք է մատակարարվի Թուրքիային։ Մինչև հիմա Թուրքիան ստացել է միայն 2 միավոր F-35: Մնացած 98-ի ճակատագիրը անհայտ է, քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսը թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ժամանակավորապես սառեցրել է դրանց մատակարարումը։ Նման պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, որ եթե հոգևորականը ազատ չարձակվի, ապա Անկարայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ։
Էրդողանի խոսնակի խոսքերով՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի սպառնալիքները։
«Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հիմնական դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կոնգրեսի օրակարգ են բերել F-35-երը Թուրքիային չմտակարարելու հարցը, պետք է իմանան հետևյալը. սա միջազգային գործընկերային նախագիծ է։ Թուրքիան էլ այդ նախագծի գործընկեր երկրներից է։ Մինչև հիմա մենք նախագծի շրջանակներում 900 մլն դոլար ենք վճարել։ Առաջին ինքնաթիռները հանձնվել են թուրք օդաչուներին, որոնք արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում», ասել է Քալընը։
Վերջինս իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի Բրանսոնի գործի պատճառով նման քայլ իրականացնել Թուրքիայի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա այդ քայլին, ապա Թուրքիան դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան։
«Թուրքիան հեշտ զոհաբերվող երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան։ Թուրքիան այն երկիր չէ, որը չունի այլընտրանք, լինի դա F-35-եր հարցը, կամ մեկ ուրիշ հարց։ Բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն հոգևորական Բրանսոնի դեմ իրականացվող դատավարության նկատմամբ»։
Քալընը ընգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ դրսից ինչ-որ ուժեր կարողանան հրահանգներ տալ թուրքական դատարանին՝ Բրանսոնի դատական գործընթացի հետ կապված։
Վերջում Քալընը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |