Հասարակական13:23, 01 Օգոստոս 2018
Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հերքում են․ Ճնշումներ չկան

Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների և ներկայացուցիչները հայտարարություն են տարածել, որով հերքում են «Թուրքիայում այլ կրոն դավանողների նկատմամբ ճնշումների մասին պնդումները»։
Հայտարարությունը ստորագրողները նշել են, որ իրենք որպես Թուրքիայում դարեր շարունակ բնակվող կրոնական համայնքների հոգևոր և վարչական ղեկավարներ (հիմնադրամների կառավարիչներ) ազատորեն դավանում են իրենց կրոնը՝ ըստ իրենց ավանդույթների, իսկ ճնշումների մասին պնդումները կամ նման ակնարկ պարունակող հայտարարություններն անհիմն են։
Հայտարարության մեջ նշվել է, որ նախկինում եղած դժվարությունները ժամանակի ընթացքում լուծվել են։
«Պետական հաստատությունների հետ մշտական խորհրդակցություններ ենք կատարում այն խնդիրների շուրջ, որոնք ցանկանում ենք լուծել»,-նշվել է հայտարարության մեջ։
Հայ համայնքի ներկայացուցիչներից հայտարարության տակ ստորագրել են Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, Գետիկփաշայի հայ բողոքական եկեղեցու և դպրոցի հիմնադրամի հոգևոր ղեկավար հովիվ Գրիգոր Աղաբալօղլուն, Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն, Ս․ Հակոբ հայ կաթոլիկ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Բերնարդ Սարըբայը:
Ստորագրողների թվում են եղել նաև Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, Թուրքիայի րաբունապետ Իսակ Հալևան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |