Տարածաշրջան11:30, 01 Օգոստոս 2018
Թուրքական համալսարանի ծրագրին մասնակցում են նաև Հայաստանցի ուսանողներ

Թուրքիայի Յունուս Էմրեյի համալսարանի ղեկավար պրոֆեսոր Շերեֆ Աթեշը հայտարարել է, որ իրենք իրականացնում են «Թուրքերեն ամառային դպրոց» անվամբ ծրագիր, որին մասնակցում են 1000 երիտասարդ աղջիկներ և տղաներ։
Ծրագրին մասնակցում են ԱՄՆ-ից, Հայաստանից, Իսրայելից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Էստոնիայից, Պաղեստինից, Կուբայից և այլն։ Ընդհանուր առմամբ Թուրքիա են ժամանելու 118 երկրների ուսանողներ ։
Ուսանողները բացի թուրքերեն սովորելուց, ծանոթանում են նաև Թուրքիայի պատմությանը։
Նշվում է, որ դասընթացներին մասնակցում են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։
Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հաղորդում, թե քանի երիտասարդ է Հայաստանից մասնակցում վերոնշյալ ծրագրին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |