Տարածաշրջան08:47, 02 Օգոստոս 2018
Թուրքիայի ներքին գործերի նախարարը արձագանքել է իր նկատմամբ սահմանված պատժամիջոցին

Պաշտոնական Վաշինգտոնի` Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը ԱՄՆ արգելելու որոշումը վրդովվեցրել է Թուրքիային:
Թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով արգելվել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի մուտքը Միացյալ Նահանգներ։ Բացի դրանից սառեցվել էին այդ երկու նախարարների նյութական միջոցները ԱՄՆ-ում։
ԱՄՆ որոշմանը արձագանքել են անձամբ Սոյլուն և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Թուրքիայի ներքին գործերի նախարարը Twitter-ում մասնավորապես գրել է.
«ԱՄՆ-ում ապրանք ունենք, ի դեմս FETÖ-ի (խմբ. Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության; նկատի ունի Ֆեթթուլահ Գյուլենին)։ Նրան այնտեղ չենք թողնի, կվերցնենք»։
Իսկ Թուրքիայի արտգործանախար Չավուշօղլուն էլ իր Twitter-ում գրել է.
«ԱՄՆ-ի կողմից մեր նախարարների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը անպատասխան չի մնա»։
Չավուշօղլուն ԱՄՆ-ի կողմից Բրանսոնի ազատ արձակման վերաբերյալ պահանջները անօրինական է համարել և հավելել, որ նման կերպ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող հարցերը չեն կարողանա լուծվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |