Տարածաշրջան12:21, 02 Օգոստոս 2018
Թուրքիայում առաջարկում են առգրավել «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու թուրք նախարարների մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության խոսնակ Այթուն Չըրայը թուրքական իշխանություններին առաջարկել է համարժեք պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ։
Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանել ամերիկացի նախարարների նկատմամբ։
Դրանից զատ կոչ է արվել սառեցնել ամերիկացի պաշտոնյաների ֆինանսական միջոցները Թուրքիայում, ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ-ից 11մ լրդ արժողությամբ ուղևորատար ինքնաթիռների գնման գործընթացը։
Կուսակցության խոսնակը հանդես է եկել ևս մեկ ուշագրավ առաջարկով։ Նա կոչ է արել առգրավել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահին։
«Trump Towers»-ի շենքի պաշտոնական բացումը Ստամբուլում տեղի է ունեցել 2010թ.-ին։ Ծրագիրը իրականացվել է թուրք միլիարդատեր Այդին Դողանի և «Trump International» ընկերության օժանդակությամբ։ Բացման արարողության մասնակցել է նաև այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |