Տարածաշրջան05:47, 02 Օգոստոս 2018
Թուրք երկու նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է

ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ, երկկողմ լարված հարաբերությունների պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլին և ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին արգելել է մուտք գործել Միացյալ նահանգներ։
Հիմնական պատճառն այն է, որ Թուրքիան ազատ չի արձակում իր տարածքում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Ըստ տեղեկությունների՝ պատժամիջոցները կիրառվել են այդ երկու նախարարների նկատմամբ այն պատճառով, որ հենց նրանք են գլխավոր դերակատարություն ունեցել Բրանսոնի կալանավորման մեջ։
Բացի ԱՄՆ-ը մուտք գործելու արգելքից, սառեցվել են ԱՄՆ-ում Սոյլուի և Գյուլի նյութական միջոցները։
Որոշումից հետո գրավոր հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի գանձապետարանի նախարար Սթիվեն Մնուչինը։ Դրանում մասնավորապես ասված է եղել, որ Թուրքիայի կողմից հոգևորական Բրանսոնի անարդարացիորեն անազատության մեջ պահելը անընդունելի է Վաշինգտոնի համար։
«Նախագահ Թրամփը բացահայտ ասել էր, որ հոգևորական Բրանսոնը անհապաղ պետք է ազատ արձակվի»,-ասել է ամերիկացի նախարարը։ Վերջինս նշել է, որ Թուրքիայում շարունակվում են խախտվել մարդու իրավունքները։
Թեմայի մասին նաև մեկնաբանություն է արել ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը։ Ըստ Փենսի՝ պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ շարունակվելու են։
Ավելի վաղ ԱՄՆ-ի կոնգրեսը ժամանակավորապես սառեցրել էր ամերիկյան F-35 ռազմական ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային։
Հիշեցնենք, որ Էնրդյու Բրանսոնը բողոքական եկեղեցու հոգևորական է, որը 23 տարի միսիոներական առաքելություն է իրականացրել Թուրքիայում, մասնավորապես՝ Իզմիրի բողոքական եկեղեցում: Կալանավորվել է 2016թ. դեկտեմբերի 9-ին Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ-Գյուլենական համայնք) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) հետ կապ ունենալու և լրտեսության մեղադրանքով:
Հուլիսի 26-ին թուրքական դատարանը Բրանսոնի խափանման միջոցը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ը իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |