Տարածաշրջան05:58, 03 Օգոստոս 2018
Թուրքիայում կայացել է Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը

Օգոստոսի 2-ին Թուրքիայում տեղի է ունեցել Բարձրագույն զինվորական խորհրդի նիստը (YAŞ)։ Վերջինս ղեկավարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նախագահական պալատում տեղի ունեցած նիստը տևել է 2.5 ժամ։
Դրա ավարտից հետո հրապարակվել է հայտարարություն, որով հայտնի է դարձել, որ Էրդողանը բարձրացրել է մի շարք զինվորականների կոչումները, ինչպես նաև երկարաձգել է որոշ գեներալների պաշտոնավարման ժամկետները։
Մասնավորապես 1 տարով երկարաձգվել է 13 գեներալի, 2 տարով էլ երկարաձգվել է 383 գնդապետի պաշտոնավարման ժամկետները։
Անդրադառնալով որոշ զինվորականների կոչումը բարձրացնելուն, նշենք, որ Էրդողանի որոշմամբ՝ ռազմածովային ուժերի հրամանատար, գեներալ լեյտենանտ Ադնան Օզբալ ստացել է բանակի ծովակալի կոչում։
Ցամաքային ուժերի 2-րդ բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Իսմայիլ Մեթին Թեմելին շնորհվել է բանակի գեներալի կոչում։ Բարձրացվել են ևս մի քանի գեներալների կոչումներ։ 41 գնդապետին էլ շնորհվել է գեներալի կոչում։
Որոշ գեներալներ և ծովակալներ էլ ավարտել են իրենց ծառայությունը զինված ուժերում և անցել թոշակի։
Նիստի առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ այն առաջին անգամ կազմակերպվեց նախագահական կառավարման համակարգի պայմաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |