Տարածաշրջան09:49, 03 Օգոստոս 2018
Թուրքիայում պահանջում են կալանավորել Ինջիրլիք ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորականներին

«Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ քաղաքացիական պայքար» պլատֆորմը դիմել է Ադանայի հանրապետական գլխավոր դատախուզություն` պահանջելով կալանավորել ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում ծառայող մի շարք ամերիկացի զինվորականների, ինչպես նաև Պենտագոնի բարձրաստիճան զինվորականների, ում նրանք ենթարկում են: Կազմակերպությունը վերջիններիս մեղադրել է Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ:
Ընդ որում վերոնշյալ զինվորականների մեջ են ներառվել, այնպիսի մարդիկ՝ ինչիսիք են ԱՄՆ–ի զինուժի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գնդապետ Ջոն Վոլքերը, ՆԱՏՕ-ի ենթակայության տակ գտնվող Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (İSAF) ամերիկացի հրամանատար գեներալ Ջոն Քեմբելլը, ԱՄՆ-ի Նեվադա նահանգի ավիաբազայի հրամանատար, գնդապետ Ռիչարդ Բոութվելը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ։
60 էջանոց մեղադրականում, թուրքական կազմակերպությունը համարում է, որ այս մարդիկ սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի սահմադրական կարգին և Թուրքիայի բնակչության ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ Ինջիրլիք» ռազմակայանը շահագործվել է 1955 թվականից։ Թեև Ինջիրլիքը համարվում է Թուրքիայի ռազմաբազան, այնուամենայնիվ այնտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների զինված ուժերի մի շարք ստորաբաժանումներ։ Ավիաբազան գտնվում է Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Այն Եվրոպայում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արևելյան ռազմակայանն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |