Տարածաշրջան10:55, 03 Օգոստոս 2018
Թուրքիայում ԻՊ-ի հետ առնչություն ունենալու մեղադրանքով օտարերկրացիներ են բերման ենթարկվել

Թուրքիայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները Ստամբուլի նահանգում միաժամանակ մի քանի գործողություններ են իրականացրել։
Ստամբուլի 6 շրջաններում իրականացված գործողությունների հետևանքով բերման է ենթարկվել 38 մարդ, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ։ Բերման ենթարկվածները օտարերկրյա քաղաքացիներ են։
Լրատվամիջոցի փոխանցմամբ` նրանց տներում հայտնաբերվել է ԻՊ-ի հետ առնչություն ունեցող մի շարք փաստաթղթեր և տեսանյութեր։
Գործի շրջանակներում տարվող հետաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ բացի ԻՊ-ից Թուրքիայում ահաբեկչական է համարվում նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |