Հասարակական06:06, 06 Օգոստոս 2018
«Չենք կարող հեռարձակել մորուքով կնոջ մասնակցությամբ մրցույթ». Թուրքիան չի մասնակցի Եվրատեսիլին

Թուրքիան այս տարի նույնպես չի պատրաստվում մասնակցել Եվրատեսիլ երգի մրցույթին։ Այդ մասին հայտարարել է թուրքական «TRT» պետական հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը։
Ըստ վերջինիս՝ պատճառը նախ քվեարկության համակարգն է, ինչպես նաև այն, որ այդ երգի մրցույթին մասնակցում են այնպիսի մարդիկ , ինչպիսին է օրինակ «Մորուքավոր կին» մականունը ստացած ավստրիացի երգչուհի Կոնչիտա Վուրսթը, ով միաժամակ իրեն համարում է և՛ կին և՛ տղամարդ։
Թուրք տնօրենի՝ խոսքերով, իրենք չեն կարող ժամը 21։00-ին հեռարձակել մի երգի մրցույթ, որին մասնակցում է «մորուք պահող, կիսաշրջազգեստ հագնող և սեռական կողմնորոշում չունեցող ինչ-որ մի ավստրիացի, այն դեպքում երբ այդ ժամին երեխաները դեռևս քնած չեն»։
2018թ.-ի Եվրատեսիլի մրցույթը անցկացվելու է Պորտուգալիայում։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիան 2012թ. է մասնակցել Եվրատեսիլին: Սակայն այնուհետև երկրում մրցույթի ազգային հեռարձակողը հանդիսացող «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս չի մասնակցելու մրցույթին, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխությանը, համաձայն որոնց, հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |