Տարածաշրջան07:10, 07 Օգոստոս 2018
Հայտնի են Թուրքիայի նոր փոխարտգործնախարարների անունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշանակել է երկրի փոխարտգործնախարարներին։ Այդ մասին հայտնում է թուրքական «Resmi» պաշտոնաթերթը։
Նոր փոխարտգործնախարարներն են Ֆարուք Քայմաքչըն, Սեդաթ Օնալը, Յավուզ Սելիմ Քըրանը։
ֆարուք Քայմաքչը
Ծնվել է 1968թ.-ին՝ Թուրքիայի Քասթամոնու նահանգի Թոսյա շրջանում։ Ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը։ 1994թ.-ից սկսած տարբեր պաշտոններ է զբաղցրել Թուրքիայի արտգործնախարարությունում։ 2013-2017թթ. եղել է Իրաքում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը։ Իսկ 2017թ.-ից մինչ 2018թ օգոստոսի 5-ը եղել է Եվրամիությունում Թուրքիայի մշտական ներկայացուցիչը։
Սեդաթ Օնալ
Ծնվել է 1963թ-ին, Թուրքիայի Կայսերի քաղաքում։ 2012-2016թթ-ին եղել է Հորդանանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը։
Յավուզ Սելիմ Քըրան
Ծնվել է 1985թ.,Թուրքիայի Օրդու նահանգի Ռոմանյա շրջանում Ավարտել է Անկարայի Մերձավոր Արևելքի տեխնիկական համալսարանը։ Գերազանցությամբ ավարտելով համալսարանը, ընգրկվել է Թուրքիայի նախագահի ելույթները պատրաստող խմբի մեջ։ Նա նաև աշխատել է Թուրքիայի գիտահետազոտական խորհրդում (TÜBİTAK) որպես խորհրդատու։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |