Քաղաքական09:57, 07 Օգոստոս 2018
Թուրքիայում ընդդիմադիր կուսակցության նախագահին փոխելու համար անհրաժեշտ ստորագրությունների քանակը չի ապահովվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահի ընտրություններ անցկացնելու համար կազմակերպված ստորագրահավաքը չի հասել իր նպատակին:
Ինչպես նախկինում նշել էինք կուսակցության ղեկավար կազմի գործունեությունից դժգոհ հատվածը նախկինում ԺՀԿ-ի նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի նախաձեռնությամբ, պահանջում է արտահերթ համագումար անցկացնել, որտեղ կընտրվեր նոր նախագահ: Կուսակցության կանոնադրության համաձայն համագումար անցկացնելու համար անհրաժեշտ էր հավաքել նվազագույնը 622 ստորագրություն:
Նախօրեին Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) կենտրոնական գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել, հայտնելով, որ հավաքվել է 569 ստորագրություն, որը չի բավարարում անհրաժեշտ քանակը: ԺՀԿ-ը ղեկավարությունը ասել է. «Բացարձակ մեծամասնությունը չի ապահովվել: Համագումար չի լինի»:
Օգոստոսի 2-ին համագումարի կոչով հանդես եկող ներկուսակցական ընդդիմադիր հատվածը հայտնել էր, որ հավաքվել է 630 ստորագրություն և անհրաժեշտ է համագումար անցկացնել:
Սակայն նախօրեին ԺՀԿ ղեկավարության կողմից արված հայտարարության մեջ նշվել է, որ ստորագրություների վերջնական թիվը 569 է:
ԺՀԿ կենտրոնական գրասենյակի գրավոր հայտարության մեջ մասնավորապես նշվում է. «Համաձայն մեր կուսակցության կանոնադրության 48-րդ հոդվածի, արտահերթ համագումար նշանակելու համար կուսակցության ղեկավարությանը նոտարի կողմից վավերացված ստորագրություններն հանձնելու ժամկետը այսօր, ժամը 17:00-ին ավարտվել է: Մեր կուսակցությունում գրանցված համագումարի մասնակիցների թիվը կազմում է 1242-ը, իսկ կուսակցության կանոնադրության համաձայն արտահերթ համագումար անցկացնելու համար անհրաժեշտ քանակը 622 է: Նոտարի կողմից վավերացված ստորագրություններով ընդունված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ վավեր դիմումների թիվը եղել է 569-ը»:
Հիշեցնենք, որ կուսակցության ընդդիմադիր հատվածը պահանջում է ՀԺԿ-ի ներսում ղեկավար կազմի, կանոնադրության, ինչպես նաև կադրային փոփոխություններ իրականացնել: Բացի այդ նրանք կուսակցության ներկայիս նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին են մեղադրում վերջին մի քանի ընտրություններում ԺՀԿ-ի ցածր ցուցանիշների համար: Որպես ստորագրահավաքի նախաձեռնող նշվել է ԺՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեի անունը: Անհրաժեշտ քանակի ստորագրություն հավաքելու դեպքում 45 օրվա ընթացքում պետք է կուսակցության համաժողով հրավիրվեր, որի ընթացքում կքննարկվեր նոր առաջնորդի հարցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |