Քաղաքական08:56, 07 Օգոստոս 2018
Հայոց ցեղասպանությունը ժխտող պատմաբանը հեռացել է ազգայնական կուսակցության շարքերից

Թուրքիայի ազգայնական նորաստեղծ «İYİ» կուսակցության շարքերը գնալով նոսրանում են։
Նախօրեին հայտնի է դարձել, որ հրաժարական է տվել կուսակցության հիմնադիրներից, Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, Հայոց ցեղասպանությունը ժխտող, Յուսուֆ Հալաչօղլուն։
Նրա հետ միասին հեռացել են կուսակցության անդամներ Օզջան Յենիչերին և Նևզեթ Բորը։
Կազմակերպված մամուլի ասուլիսում վերոնշյալ անձինք չեն հայտնել, թե ինչ պատճառով են լքում նորաստեղծ կուսակցության շարքերը։ Նրանց խոսքերով, իրենք որևէ խնդիր չեն ունեցել կուսակցության նախագահ Մերալ Աքշեների հետ։
Նրանք նաև ասել են, որ չեն պատրաստվում որևէ այլ կուսակցության անդամագրվել։
Դրա վերաբերյալ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշվել, որ հարգանքով են ընդունում իրենց կուսակիցների որոշումը։
Տեղեկացնենք, որ Հալաչօղլուն, Յենիչերին և Բորը նախկինում Թուրքիայի «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության անդամներ էին։ Հայտնի է, որ «İYİ» կուսակցությունը ստեղծվել է նախկին MHP-ականների կողմից։ Անձամբ Աքշեները նույնպես նախկին MHP-ական էր։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները գրեցին, որ «İYİ» կուսակցության շարքերում առաջացել են տարաձայնություններ։ Կուսակցության անդամների մի մասը դժգոհ էր Աքշեներից։ Հիմնական պատճառը՝ արտահերթ ընտրություններում գրանցած արդյունքերն էին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |