Տարածաշրջան12:35, 09 Օգոստոս 2018
Քուրդ զինյալները հարձակվել են թուրքական ռազմաբազայի վրա

Օգոստոսի 8-ին Հյուսիսային Իրաքից «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինները կրակ են բացել Թուրքիայի հարավարևելյան սահմանամերձ Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում գտնվող թուրքական ռազմաբազայի վրա։ Դրա հետևանքով վիրավորվել է 6 թուրք զինվոր, որից մեկի վճակը ծանր է։
Թուրքիայի օդային ուժերը Հյուսիսային Իրաքում հրթիռակոծել են քուրդ զինյալների հենակետերը։ Այդ մասին հայտնում է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Հայտարարությունում ասված է, որ հրթիռակոծության հետևանքով ոչնչացվել են քուրդ զինյալների մի շարք թաքստոցներ, խրամատներ։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս գլխավոր ռազմաբազան գտնվում է Հյուսիսային Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ թուրքական կողմը հաճախակիորեն իրականացնում ռազմական գործողություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |