Հասարակական09:21, 09 Օգոստոս 2018
Անգլիայում մեծացել է զբոսաշրջության պահանջարկը դեպի Թուրքիա
Թուրքիայի ազգային արժույթի՝ թուրքական լիրայի օրեցօր արժեզրկումը հանգեցրել է այդ երկիր մեկնող զբոսաշրջիկների թվի աճին: Անգլիական խոշոր տուրիստական գործակալություններից «Thomas Cook»ը տեղեկացնում է, որ 2017թ. համեմատ Թուրքիայում արված ամրագումների թիվն այս տարի աճել է 63%-ով: Բացի այդ նշվում է, որ Անթալիայի ծովափնյա հանգստավայրերը նույնիսկ գերազանցել են տուրիստական մեծաթիվ փաթեթներ սպառող իսպանական Պալմա դե Մալլորկա կղզուն:
Անգլիայում մեծացել է զբոսաշրջության պահանջարկը դեպի Թուրքիա: 2018թ. հունիսին գրանցված տվյալներով՝ ամենաշատ զբոսաշրջիկներ Թուրքիա ուղարկած երկրների ցանկում Անգլիան զբաղեցրել է երրորդ տեղը (306.647 զբոսաշրջիկ):
2016թ. հունիս ամսին Անգլիայից Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը կազմում էր 233.686, 2017թ.՝ 210.757: Իսկ վերջին 6 ամսվա ընթացքում Թուրքիա մեկնած անգլիացի զբոսաշրջիկների թիվը հասել է 858.055-ի: Նույն այդ հաշվետու ժամանակահատվածում 2016թ. անգլիացի զբոսաշրջիկների թիվը եղել էր 693.000, իսկ 2017թ.՝ 693.081:
Ի դեպ, վերջին մեկ տարում անգլիական ֆունտ ստերլինգի նկատմամբ թուրքական լիրան արժեզրկվել է ավելի քան 35% տոկոսով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Վաշինգտոնը շարունակում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի Անկարան Ռուսաստանին չօգնի շրջանցել սահմանված պատժամիջոցները:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |