Տնտեսական09:25, 10 Օգոստոս 2018
Թուրքական լիրան արժեզրկվում է, ընդդիմությունը մեղադրում է Էրդողանի փեսային
Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության պայմաններում թուրքական ազգային արժույթը շարունակում է արագ տեմպերով արժեզրկվել:
Թուրքական լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից արձանագրում են արժեզրկման նոր ռեկորդային ցուցանիշները:
Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարար Բերաթ Ալբայրաքը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ Թուրքիայի կառավարության կողմից որդեգրված տնտեսության նոր մոդելի վերաբերյալ: Իսկ թուրքական լիրան չի դադարում արժեզրկվել և օգոստոսի 10-ի առավոտյան 1 դոլարն արժեր 6.30 թուրքական լիրա, իսկ մեկ եվրոն՝ 7 թուրքական լիրա:
Այս կապակցությամբ Թուրքիայի ընդդիմադիր գործիչ, նախագահական և խորհրդարանական ընտրություններում գլխավոր ընդդիմադիր թեկնածու Մուհարրեմ Ինջեն հանդես է եկել չորս կետից բաղկացած կոչով՝ ուղղված նախագահ Էրդողանին:
Ինջեն մասնավորապես ասել է. «Ես արդեն ոչ թե խորհուրդ եմ տալիս, այլ աղաչում եմ՝
1. Ձեր փեսայի գլխավորությամբ հեռացրեք Ձեր բոլոր տնտեսական խորհրդականներին,
2. Մի միջամտեք կենտրոնական բանկին
3. Հետաձգեք «Kanal İstanbul» (Ստամբուլի ջրանցք) և առաջնայնություն չունեցող նմանատիպ նախագծերը:
4. Հայտարարեք այն մասին, որ չի լինելու արտարժույթի փոխանակման վերահսկողություն և ներդրումների անվտանգությունը մեր առաջնայնություններից է»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հանդիպմանը կողմերը քննարկել են Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդմանն ուղղված համապարփակ ծրագրերը։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է դեկտեմբեր ամսվա սպառողական գների ինդեքսը։
Թուրքիային բաժին է ընկնում ՌԴ-ի հետ ընդհանուր առևտրի 8․3%-ը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կոմիտեն առաջարկել է առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:
Նուսայբին-Ղամըշլը սահմանին 25 օր ի վեր պարբերաբար ցույցեր են: Մարդիկ սպանված լրագրողների նկարները ձեռքներին իրենց ձայնն են բարձրացնու։
Կիբերանվտանգության վարչությունը կունենա 135 հոգուց բաղկացած աշխատակազմ։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։
Վնասների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |