Տնտեսական11:56, 10 Օգոստոս 2018
Թուրքական ընկերությունը ներկայացրել է տեղական արտադրության նոր էլեկտրաշոկ-զենքը

Թուրքական «Albayraklar» ընկերությունների խումբը ներկայացրել է հեռահար էլեկտարշոկային ազդեցություն ունեցող «Wattozz» մակնիշի նոր էներգետիկ զենքի լուսանկաները։ Թուրքական ռազմարդյունաբերական ընկերության նախագահ Ադնան Ալբայրաքի խոսքով՝ լիովին տեղական հումքով արտադրված այդ զինատեսակը ոչնչով չի զիջում իր ամերիկյան նախատիպին՝ «Taser» զինատեսակին։
«Որոշ ժամանակ առաջ Թուրքիան անգամ հետևակային հրացաններն էր օտար արտոնագրով արտադրում, սակայն վերջին 15-16 տարվա ընթացքում որոշ բաներ են փոխվել։ Մենք արդեն մի երկիր ենք, որն աշխարհին ռազմական ուղղաթիռ ու անօդաչու թռչող սարքեր է վաճառում։ Մեր արտադրած «Wattozz» էներգետիկ զենքն էլ դրա վառ ապացույցներից մեկն է։ Այն իր նմանը չունի ողջ աշխարհում, արտադրված է բոլորովին տարբեր տեխնոլոգիաներով և լիովին տեղական հումքով», - նշել է Ալբայրաքը։
Նա հույս է հայտնել, որ առաջիկայում անվտանգության ուժերը կսկսեն հրազենային զենքերի փոխարեն կիրառել այս զինատեսակը, ինչը մեծապես կնվազեցնի ծանր վիրավորումների ու սպանությունների դեպքերը։ «Albayraklar»-ի տնօրենը հավատացած է, որ ոստիկանների միջազգային կազմակերպությունը ևս շուտով կդադարի օգտագործել ամերիկյան համանման «Taser» զինատեսակը և նախապատվությունը կտա «Wattozz»-ին։ Ալբայրաքի խոսքով՝ ամերիկյան «Taser»-ը չափազանց ռիսկային է և մի շարք թերություններ ունի։
Թուրքական «Wattozz»-ն արդեն նախապատրաստվում է մասսայական արտադրության, ինչից հետո կմատակարարվի տարբեր երկրների։ Զենքը վաճառվելու է ամերիկյան նախատիպի համեմատ ավելի մատչելի գնով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։

Օմեր Բոլաթը կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկու երկրների տնտեսական ու առևտրային հարաբերությունները։

Ամենախոշոր ներդրումներն արվել են Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կողմից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |