Տարածաշրջան05:56, 10 Օգոստոս 2018
ՄԱԿ-ի կոչը Թուրքիային

Սիրիայում ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող Յան Էգլանդը Թուրքիային կոչ է արել բաց պահել հարավային սահմանները Սիրիայի Իդլիբ նահանգի խաղաղ բնաչության համար։
Նման հայտարարության առիթ են հանդիսացել անվտանգության գոտի հայտարարված Իդլիբում վերսկսված բախումները։ Դրանք վերսկսվել են այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարական ուժերը մտադրվել են ռազմական գործողություններ իրականացնել Իդլիբում, քանի որ տեղի ահաբեկչական կառույցները վերջին շրջանում նորից ակտիվություն են դրսևորում:
Նշենք, որ անվտանգության գոտի հայտարարված Իդլիբի երաշխավոր երկրներն են Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը։
«Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը շարունակում են իրենց դիվանագինագիատական աշխատանքները անվտանգության գոտի հայտարարված տարածքներում լարվածության թուլացման համար, սակայն այդ տարածքներում ամեն օր բախումներ են լինում»,-ասել է Էգլանդը, հավելելով, որ եթե բախումներն ավելի թեժանան, ապա ՄԱԿ-ը Թուրքիայից կարող է պահանջել սահմանները բաց պահել Իդլիբի խաղաղ բնակչության համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |