Հասարակական14:23, 13 Օգոստոս 2018
«Դոլարը գետնին, լիրան գրպանում». Անկարայի բնակիչները ցուցադրաբար պատռել են դոլարներ (տեսանյութ)
Անկարայի բնակիչներն իրականացրել են ակցիա՝ ի պաշտպանություն թուրքական լիրայի
Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ «Տեր կանգնիր երկրիդ, դոլարն ու ոսկին փոխանակիր» կոչին՝ Անկարայի բնակիչները հավաքվել են Անկարայի Ուլուս թաղամասում և բողոքի ակցիա իրականացրել ամերիկյան դոլարի դեմ: Ակցիայի կարգախոսն է «Դոլարը գետնին, լիրան գրպանում»: Ցույցը կազմակերպել ու գլխավորել են «Անկարային ծառայողների կազմակերպության» ղեկավար Հիլմի Յամանը և կազմակերպության այլ անդամներ:
Հավաքվածներից ոմանք ցուցադրաբար պատռել և գետին են նետել իրենց մոտ եղած դոլարը, ոմանք էլ դոլարն ու ոսկին փոխանակել են թուրքական լիրայով: Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել նախագահ Էրդողանին՝ նշելով, որ իրենց հայրենիքից գնալու տեղ չունեն և պատրաստ են տեր կանգնել իրենց երկրին, որպեսզի չվերածվեն Սիրիայի պես երկրի:
Դոլարի պատռման ակցիան ուղեկցվում էր նաև «Անիծյալ լինի Ամերիկան» բացականչություններով:
Բացի Անկարայից այլ քաղաքներում ևս միջոցառումներ են իրականացվում: Թուրքիայի տարբեր քաղաքներում տարադրամի փոխանակման կետերի առջև մեծ հերթեր են գոյացել:
Թուրքական մամուլի տվյալներով՝ միայն Ստամբուլում մոտ 300 գործարար արդեն 3 միլիոն դոլար վերածել է թուրքական լիրայի և այս միտումը շարունակվում է Էրդողանի աջակիցների շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այս սերնդին հաճախ անվանում են նաև «ցանցային սերունդ», «iPhone սերունդ» կամ «հետհազարամյակի սերունդ»:
Թուրքիայի վիճակագրկան կոմիտեն (TÜİK)-ը հրապարակել է Թուրքիայի անուրախ քաղաքների ցանկը։
Ալի Յերլիքայան նկատել է տվել, որ նախորդ երկու շաբաթվա համեմատ սիրիացիների վերադարձի թիվը աճել է 7 անգամ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Բերբոք. «Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |