Քաղաքական10:31, 13 Օգոստոս 2018
Չավուշօղլու. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ պատժամիջոցներով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել»

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
Թուրք պաշտոնյան խոսել է լարված թուրք-ամերիկյան հաաբերությունների մասին։ Պնդել է, որ թեև ԱՄՆ-ն շարունակում է պատժամիջոցներ կիրառել իրենց դեմ, այնուամենայնիվ Թուրքիան ներդրումներ կատարելու համար նպաստավոր երկիր է։
«Հարկ է իմանալ, որ սպառնալիքով, ճնշմամբ և նույնիսկ պատժամիջոցներով հնարավոր չէ Թուրքիայից որևէ բան ստանալ։ Դիվանագիտությու՞ն, խնդրեմ ունենք, բանակցություննե՞ր, խնդրեմ, վարում ենք: Բայց Ճնշումները և համառությունը տեղ չունեն կոմպրոմիսային մշակույթում։ Կողմերը խոսելով են գալիս ընդհանուր հայտարարի։ Համենայնդեպս մեզ մոտ այդպես է։ Արդեն ԱՄՆ-ն էլ պետք է իմանա, որ պատժամիջոցներով և ճնշումներով Թուրքիայից չի կարող որևէ բան կորզել»,- շեշտել է Չավուշօղլուն։
Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերություններին։
Թուրքիայի արտգործնախարարը նաև անդրադարձել է գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձման հարցին, ում թուրքական իշխանությունները մեղադրում են 2016թ. ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։ Նա նկատել է տվել, որ չնայած Թուրքիան բազմաթիվ ապացույցներ ներկայացրեց, այնուամենայնիվ, Գյուլենը դեռ չի արտահանձնվել թուրքական արդարադատությանը:
Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների սրացման պատճառով ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։

Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանդրության փոփոխության վերաբերյալ հնչեցվող պահանջներին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահը նշել է, որ եվրաանդամակցության հարցն իրենց համար շարունակում է մնալ ռազմավարական նպատակ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Հայաստան օրակարգային հարցեր։
Ֆիդանը և Լավրովը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները և ռուս-ուկրաինական հակամարտությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |