Տարածաշրջան09:39, 13 Օգոստոս 2018
Ադրբեջանում ազատ է արձակվել ընդդիմադիր կուսակցության առաջնորդը

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ՌԵԱԼ («Հանրապետական այլընտրանք») կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը ազատ է արձակվել: Շեքիի դատարանը 2 տարի փորձաշրջանով պայմանական ազատ արձակման որոշում է կայացրել և արգելել է Մամեդովին լքել երկիրը:
Նշենք, որ ՌԵԱԼ-ը ընդդիմադիր քաղաքական շարժում էր, որը դեռևս 2017թ. հոկտեմբերին հայտարարել էր շարժման՝ կուսակցության վերածվելու մասին: Շարժման և կուսակցության առաջնորդը համարվում է Իլգար Մամեդովը, ով ձերբակալվել էր 2013թ․ և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ Իսմայիլլի քաղաքում տեղի ունեցած հուզումների համատեքստում:
Դեռևս 2014թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում էր կայացրել Մամեդովին առանց նախապայմանի ազատ արձակելու մասին: Սակայն Ադրբեջանը հրաժարվել էր կատարել այդ որոշումը, ինչի կապակցությամբ 2017թ. դեկտեմբերին Եվրախորհրդի նախարարների կոմիտեն դատական քննություն էր սկսել:
2018թ. հուլիսի 4-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նստաշրջանի ժամանակ ընդունվել են ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի համար անհրաժեշտ պայմանները, որում մեծ տեղ է հատկացված քաղբանտարկյալների ազատ արձակմանը, ազատ ու անկախ մամուլին, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պահպանմանը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ermenihaber.am-ը զրուցել է Արցախի անկման մասին պատմող «Վիրավոր արծիվը» վավերագրության հեղինակ Դեմիր Սյոնմեզի հետ։
Երկրում գործազրկության թվերը վերադարձել են COVID-19-ի ճգնաժամի ժամանակաշրջանի մակարդակին։
Էրդողանի և Իտալիայի վարչապետի նախագահությամբ գումարված գագաթնաժողովից հետո ստորագրվել է 11 պայմանագիր:
Մասնագետների կարծիքով, ընթացիկ միտումների պահպանման դեպքում Թուրքիան 2025 թվականին կարող է դառնալ աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղություններից մեկը:
Էրդողան-Միցոտակիս հանդիպումից առաջ նախատեսված է նաև Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորգոս Գերապետրիտիսի այցը Թուրքիա։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |