Հասարակական08:08, 13 Օգոստոս 2018
Թուրքիայում ճանապարհային հանգստյան կետերից մեկի պատին հայկական խաչքար է հայտնաբերվել

Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել: Դիգորի շրջանի Հալըքըշլաք գյուղում գտնվող հանգստյան կետի պատի վրա զարդաքանդակներ նշմարած քաղաքացիներն այդ մասին տեղյակ են պահել Դիգորի ժանդարմերիային:
Իրավապահ մարմինները, ժամանելով նշված տարածք, խաչքարը հայտնաբերելու մասին տեղեկացրել են Կարսի թանգարանի տնօրինությանը: Կարսի թանգարանի աշխատակիցները պատմական արժեք ներկայացնող խաչքարը տեղափոխել են Կարս:
Կարսի թանգարանի փոխտնօրեն Օզլեմ Էլբյուսթանը լրագրողների հետ զրույցում ասել է. «Մ.թ. 9-րդ դարում հայկական ճարտարապետության, մշակույթի մեջ հաճախակի հանդիպող այս կոթողը քանդակազարդ գերեզմանաքար է: Այն հայերեն խաչքար է կոչվում: Դրանց վրա շատ են խաչի, կենդանիների և երկրաչափական դեկորացիաների մոտիվները: Մեր գտած քարի վրա օրինակ առկա է թևավոր խաչի մոտիվ: Քարի վրա կան երեք տարբեր խաչերի, թռչունի և հավերժության նշանի մոտիվներ: Խաչքարն ունի 1մ 25սմ երկարություն, 60սմ լայնություն և 30սմ հաստություն»:
Կարսի թանգարանի փոխտնօրենը նշել է նաև, որ խաչքարը շատ կարևոր տեղ ունի հայկական մշակույթի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |