07:25, 13 Օգոստոս 2018
Պոլսահայ ռոք երաժիշտ Հայկո Ջեփքինն ամուսնացել է

15 տարվա երկար սիրավեպից հետո երգիչ Հայկո Ջեփքինը ամուսնացել է Ասլը Քուլայի հետ: Պոլսահայ ռոք երաժիշտը ուրախ լուրը հայտնել է սոցցանցում կատարած գրառման միջոցով.
«Մեր ընտանիքի և հարազատների մասնակցությամբ 15 տարվա մեր միությունը պսակեցինք: Շատ երջանիկ ենք և շատ շնորհակալ ենք բոլորին, ովքեր մեզ հետ կիսում են մեր երջանկությունը»:
Հայկո Ջեփքինի կինը՝ Ասլը Քուլան ծնունդով իզմիրցի է, ավարտել է «Անատոլիայի» համալսարանը և աշխատում է այկիդոյի դպրոցում:
Հիշեցնենք, որ Հայկո Ջեփքինը, ծնվել է 1978թ. մարտի 11-ին Ստամբուլում: Պոլսահայ երգիչ, երաժիշտ և դաշնակահար է: Երաժիշտի հայրական կողմը Յոզղաթից է: Հայկական Կենտրոնական վարժարանն ավարտվելուց հետո, ընդունվել է ճարտարապետ Սինանի անվան համալսարան, որտեղ սովորել է սոլֆեջո և դաշնամուր: Համալսարանն ավարտելուց հետո 1997 թվականից սկսել է երաժշտական գործունեությունը: Ջեփքինի առաջին «Պետք է զգույշ լինեմ» ձայնասկավառակը լույս է տեսել 2005 թվականին: 2007 և 2010 լույս տեսած նրա 2-րդ և 3-րդ ձայնասկավառակները նրան մեծ ճանաչում բերեցին: Հայկո Ջեփքինն աշխատել է հայտնի թուրք երաժիշտների հետ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ էպիկենտրոնը եղել է Սիլիվրի քաղաքում, 6.92 կմ խորության վրա: Երկրաշարժը խուճապ է առաջացրել, մարդիկ վախից փողոց են դուրս եկել։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ստամբուլի կալանավորված քաղաքապետն այդ կերպ խնդրել է բողոք արտահայտել իր ձերբակալության դեմ:
Միկրոավտուբուսի ու բեռնատարի բախման հետևանքով տուժածներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ հայ երիտասարդները հավաքվել են Ղամըշլը քաղաքի «ՄԱԿ-ի բարձրագույն խորհրդի» շենքի առջև:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |