Քաղաքական06:44, 13 Օգոստոս 2018
Էրդողանի կոշտ ուղերձը ԱՄՆ-ին. «Մնաք բարով»
Թուրք-ամերիկյան հարաբերությունները շարունակում են չափազանց լարված մնալ։ ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառված պատժամիջոցների պայմաններում թուրքական լիրան շարունակում է ռեկորդային կերպով արժեզրկվել։ Օգոստոսի 13-ի դրությամբ 1 դոլարն արժի 7.18 լիրա (նախօրեին՝ 6.40 լիրա )։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Տրապիզոն կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթում անդրադարձել է երկրում ստեղծված տնտեսական բարդ իրավիճակին, լիրայի արժեզրկմանը:
«Նրանք, ովքեր չկարողացան ընտրություններում մեր ազգի կամքը ուղղորդել, հիմա այլ ճանապարհներով են փորձում մեր վրա ճնշում գործադրել: Այն ինչ չկարողացան հեղաշրջման ու սադրանքի միջոցով իրականացնել, այժմ փորձում են անել փողի միջոցով։ Հուլիսի 15-ից առաջ մեր երկրում դոլարը արժեր 2.8 լիրա, այսօր 6 լիրա է և դրան չկա ոչ տնտեսական, ոչ տրամաբանականբացատրություն։ Նրանք բացահայտ կերպով մեզ տնտեսական պատերազմ են հայտարարում»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշելով, որ լիրայի արժեզրկումը հատուկ գործողություն է Թուրքիայի դեմ, կոշտ ուղերձներ է հղել ԱՄՆ-ի հասցեին.
«Դրա նպատակը՝ մեր պաշտպանական, տնտեսական մեխանիզմները շարքից հանելն է, ինչպես նաև ֆինանսական լծակների միջոցով քաղաքական և բոլոր այլ հարթություններում Թուրքիային և թուրք ազգին ծնկի բերելն է։ Տրապիզոնից հայտարարում եմ. մենք ձեր խաղերը տեսանք և դրանց մարտահրավեր ենք նետում։ Ցանկանում եմ, որ իմանաք։ Մենք չենք հանձնվելու։
Մեր արտահանման ծավալները շատացնելու ենք, իսկ մեր գործարանները շարունակելու են աշխատել Եթե դուք փորձեք մեզ վրա ճնշում գործադրել դոլարով, ապա մենք այլ ճանապարհներով մեր գործերը կիրականացնենք։ Թուրք ազգը այն ազգ չէ, որ իրեն ապտակողին մյուս այտը դեմ տա։ Նրանց ովքեր հանուն ահաբեկչական կազմակերպությունների, զոհաբերում են 81 մլն-ոց ազգի հետ ռազմավարական գործընկերությունը և կես դարից ավել տևող դաշնակցային կապերը, ասում ենք՝ բարով մնաք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հրապարակվել։ Այն անցել է փակ ձևաչափով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |