Քաղաքական06:06, 14 Օգոստոս 2018
Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային
Oգոստոսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է 2019թ. ռազմական ծախսերի մասին բյուջեյի նախագիծը։ 717 մլրդ դոլար բյուջե ունեցող նախագծով, Պենտագոնին առաջարկվում է 90 օրվա ընթացքում պատրաստել զեկույց թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին և այն հանձնել Կոնգրեսի քննարկմանը։
Նախատեսվում է, որ այդ զեկույցում կնշվի, թե Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռիային ՀՕՊ համակարգերի գնումն ինչպես կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։
Դրանից զատ կքննարկվի, թե ամերիկյան նոր սերնդի F-35» ռազմական ինքնաթիռների մատակարարման դադարեցումը Թուրքիային ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ի ռազմարդյունաբերության վրա:
Սակայն մինչ զեկույցի պատրաստումը, Թրամփի վավերացրած բյուջեի նախագծով ժամանակավորապես դադարեցվում է ԱՄՆ-ի կողմից «F-35»-ների մատակարարման գործընթացը Թուրքիային։
Աղբյուրը նշում է, որ հենց այս զեկույցից հետո պարզ կդառնա, թե արդյոք ԱՄՆ-ն վերջնականապես կդադարեցնի այդ ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, թե ոչ։
Հիշեցնենք, որ վերջերս էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները խիստ լարվել են ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պատճառով։ Պատժամիջոցների պատճառն այն է, որ Թուրքիան դեռևս ազատ չի արձակում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին, ով մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապ ունենալու մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Իմամօղլուի՝ աշխատավարձն այնքան քիչ է, որ նույնիսկ չի կարող բավարարել Ստամբուլում 1 ամսվա համար բնակարանի վարձավճար տալու համար:
«Pros&Cons» անվտանգության և ռիսկերի վերլուծական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սերհաթ Էրքմենն անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին:
Օրակարգում են եղել Սիրիայի անվտանգությանը վերաբերող հարցեր:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Էրդողանը նշել է, որ ուշադրությամբ է հետևում Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումներին։
Այս մասին հեռուստաեթերից հայտնել է «Taksim Meydanı»-ի հաղորդավար Սինան Բուրհանը։
Սիրիայում Թուրքիայի ազդեցությունն աճել է՝ նվազեցնելով Իրանի և Ռուսաստանի դերը:
Բերբոք. «Իհարկե, Թուրքիայի ունի օրինական անվտանգային շահեր: Սակայն դա չի կարող ևս մեկ անգամ կիրառվել քրդերին աքսորելու և կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու համար»։
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներում ուսումնասիրություններ անելու նպատակով առաջիկայում կմեկնի Սիրիա:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |